Ինչպես խոսել,որ երեխան լսի,և ինչպես լսել,որ երեխան խոսի

Նոր ուղու միջնակարգ դպրոցում կայացավ ԾԽ սեմինար-պարապմունք,որը վարեց ՄԿԱ գծով փոխտնօրեն Մ. Սուլթանյանը:
ԹԵՄԱ՝ Ինչպես խոսել,որ երեխան լսի,և ինչպես լսել,որ երեխան խոսի:
ՄԵԹՈԴՆԵՐԸ՝ Քննարկում,կարծիքների փոխանակում,խմբային աշխատանք և ամփոփում:

ՀՀ անկախության տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում ..Դասասենյակի անվանակոչում

ՀՀ Արարատի մարզի Նոր ուղու միջնակարգ դպրոցում այսօր ՄԿԱ գծով փոխտնօրեն Մարինե Սուլթանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում նվիրված ՀՀ անկախության օրվան:Իրենց գեղեցիկ պարով և երգով հանդես եկան դպրոցի աշակերտները:Այնուհետև դպրոցի ռազմագիտության դասասենյակը անվանակոչվեց Արցախում մարտական ծառայություն իրականացնելիս զոհված Կարեն Հունանյանի անունով:
Միջոցառմանը ներկա էին Նոր ուղի և Գինեվետ համայնքի ղեկավարները, Արարատի զինկոմիսարիատի փոխգնդապետ Սերյոժա Նազարեթյանը, գնդերեց Արթուր Արամյանը, հոգեբան Մխիթար Իսպիրյանը, Կարեն Հուանայանի ծնողներն ու ընկերները:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով Նոր ուղու միջնակարգ դպրոցին հատկացված լիցենզիաները և կից հավելվածը՝ սահմանային տեղերի նշմամբ, ըստ կրթական մակարդակների՝ տարրական, հիմնական, ավագ, և իրականացվող ծրագրերի՝ ընդհանուր, մասնագիտացված, հատուկ, 2. դպրոցում սովորողների փաստացի թիվը՝ ըստ դասարանների, 3. դպրոցում առկա թափուր տեղերի թիվը՝ ըստ դասարանների, 4. ընդունելության ժամկետների և փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ հստակ ժամանակացույց՝ հատկապես առաջին դասարանցիների:

հավելված հիմնական միջնակարգ տարրական դպրոցում առկա թափուր տեղեր ընդունելության ժամանակացույց Նոր ուղու միջնակարգ դպրոցի փաստացի թիվը ըստ դասարաններիտարրականհիմնականմիջնակարգՆոր ուղու միջնակարգ դպրոցի փաստացի թիվը ըստ դասարաններիդպրոցում առկա թափուր տեղերընդունելության ժամանակացույց

Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, Նոր ուղու միջնակարգ դպրոցի սաները `ՄԿԱ գծով փոխտնօրեն Մարինե Սուլթանյանի գլխավարությամբ հյուրընկալվել էին դպրոցի ուսուցչուհիներ `Ռ. Հովհաննիսյանին,Շ. Ազիզյանին,Ա. Գևորգյանին,Ջ. Ասատրյանին:Աշակերտները իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին նրանց մանկավարժական երկարամյա անձնվեր աշխատանքի և մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար: